«Եթե նորմալ ես համարում ելույթներում օգտագործել դավաճան, հողատու, կապիտուլյանտ բառերը, ինչո՞ւ քեզ չպետք է ասեն թալանչի, հանցագործ, կեղեքիչ»․ Ստյոպա Սաֆարյան

Այսօր յուրաքանչյուր քաղաքացու մտահոգում է ԱԺ-ի տհաճ իրականությունը։ Մի շարք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ իրենց դիրքորոշումն են հայտնում և փորձում ինչ-որ կերպ ելք ու լուծում առաջարկել ստեղծված տհաճ իրավիճակից դուրս գալու համար։

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել այս մասին։ Նա գրել է․ «Եթե գնում ես խորհրդարան ու նորմալ ես համարում, որ քո պատգամավորները պետք է ելույթներում օգտագործեն դավաճան, հողատու, կապիտուլյանտ մեղադրանքներ պարունակող բառեր ու դրա մեջ խնդիր չես տեսնում, ինչո՞ւ քեզ չպետք է ասեն թալանչի, հանցագործ, կեղեքիչ և այլն:

Ինչո՞ւ քեզ չպետք է հակադարձեն նույն կերպ… Տարբերությունը ո՞րն է։ Էն խեղճ շշի մեղքը ո՞րն է։ Խեղճ լրագրողների մեղքը ո՞րն է։

Եթե երկու խմբակցությունը ղեկավարում են գեներալի ուսադիրներով մարդիկ, իսկ խմբակցություններն էլ ուղղորդվում երկու նախագահների կողմից, որոնք պատմությունն այնպես են կեղծել, որ չուտ լի նե իրենք են միայնակ ազատագրել ամբողջ Արցախը, իսկ բերածներդ ու կարողացածներդ ազգային ժողով տապալված քուչի կռիվ է, բա դուք չեք ամաչո՞ւմ այս «անհամապատասխանության» ու ձեր ուսադիրների համար։

Մտածեք, պարոնայք… Քաղաքականության մեջ միակ էֆեկտիվ «զենքը» խոսքն է՝  համոզիչ, կոռեկտ ու հատու։ Թե չէ այս կոչումներով երկիրը միջազգային ծաղրուծանակի եք վերածել..»:

Понравилась статья? Поделиться с друзьями: