«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Հայաստանի էլեկտրական ցանցեր», դուք կոնկրետ համը հանում եք։ Անցած ամսվա հոսանքի ծախսի դիմաց վճարել եմ ավելի քան 12 հազար դրամ։
Սա էն դեպքում, երբ տանը կոնդիցիոներ չի աշխատել, միայն հեռուստացույց՝ էն էլ օրը մի քանի ժամ, աշխատել է սառնարան, տաք ջուրն էլ հոսանքով է։ Մենք էլ աշխատանքի ենք ողջ ցերեկը։ Էդ ընթացքում միայն սառնարանն է միացած։
Անցած ու նախանցած տարի նույն իրավիճակում ու նույն ամիսներին ծախսը չի անցել 5-ից 7 հազար դրամը։
Ես չգիտեմ՝ ինչ եք անում, բայց հաստատ կպարզեմ։ Եթե մուխլյոժ դուրս եկավ կամ հոսանքի գնի թաքուն բարձրացում, պատասխանատուները, ձեռիցս չեն պրծնելու»: