Եթե միայն իմանաք ինչի՞ համար է այս անծայրածիր հերթը գոյացել և ինչի՞ համար են մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում իրենց հերթին, ձեր հոգին հուզմունքով կլցվի

Բարությունը կփրկի աշխարհը։ Եվ այս խոսքերը հենց այնպես չեն ասվում։ Այս նախադասությունն առաջինն օգտագործողները հաստատ վերապրել ու սեփական կաշվի վրա զգացել են, թե ինչպես է բարությունը փրկել աշխարհը։

Բարի լինել նշանակում է շուրջը լուսավորել, ապրեցնել, փրկել և գեղեցկացնել աշխարհը։ Առանց բարության աշխարհն այսքան դժվար թե գոյատևեր։ Եվ որքան էլ աշխարհը փոխվել է և նաև աշխարհում տեղ կա չարության համար, միևնույնն է բարին զորեղ է և դրանում շատերն են համոզվել։

Ցանկանում ենք պատմել մի լուսանկարի պատմություն, որը վառ ապացույցն է այն բանի, որ, այո՛, բարությունը կփրկի աշխարհը՝ բառի բուն իմաստով։.

Այս լուսանկարն արվել է Անգլիայում։ Ինչպես երևում է լուսանկարից, հերթում հազարավոր մարդիկ են կանգնած եղանակայնի անբարենպաստ պայմաններում։

Հերթում սպասում են գրեթե 5000 հոգի, ովքեր  մի քանի ժամ հերթ են կանգնում անձրևի տակ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց արյան խումբը համապատասխանում է արյան դոնոր լինելու համար, որպեսզի փրկեն 5-ամյա տղայի կյանքը։ Հավատացեք՝ այս մոլորակի վրա ամեն ինչ չէ, որ կորած է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!