«Եթե Ձեր նշած անձը գոնե մեկ անգամ այցելած լիներ առաջնագիծ և մեկ շիշ ջուր բերած լիներ իր հայրենակիցներին՝ ապա հաստատ ինձ այնտեղ հանդիպած կլիներ»․ Առուշ Առուշանյանը կալանավայրից հարցազրույց է տվել

Առուշ Առուշանյանը, ով մասնակցում է ՏԻՄ ընտրություններին և հանդիսանում է Գորիսի քաղաքապետի թեկանածու, այս պահին կալանավորված է և քարոզարշավն անցկացնում է կալանավայրից։

Նա խցից բացառիկ հարցազրույց է ունեցել և պատասխանել մի շարք հետաքրքրություն առաջ բերող հարցերի։ Որպիսության հարցին պաստասխանել է, որ լավ է և ամեն բան մարդու համար է։ Նշել է, որ օրը ընթերցանությամբ է լցնում, մարզվում է և հավելել, որ Աստվածաշունչ ունի և ապավինում է Աստծուն։

Ընտրություններին իր մասնակցության որոշումը միանգամից է եղել։ Պատճառը գորիսեցիների երազած քաղաք ունենալն է։ Առուշանյանը նաև նշել է, որ գորիսեցիները շատ լավ ճանաչում են, թե ով ով է (նկատի է ունեցել մրցակից թեկնածուներին)։

Իսկ այն պնդմանը, որ պատգամավոր Արմեն Խաչատրյանը շարունակ պնդում է, որ Առուշ Առուշանյանը պատերազմի չի մեկնել և չի եղել առաջնագծում, վերջինս պատասխանել է․ «Պատերազմի ողջ ընթացքում ընդամենը 2 կամ 3 օր եմ եղել Գորիսում, ինչը պայմանավորված է եղել որոշակի խնդիրների լուծմամբ, որից հետո կրկին վերադարձել եմ առաջնագիծ:

Եթե Ձեր նշած անձը գոնե մեկ անգամ այցելած լիներ առաջնագիծ և մեկ շիշ ջուր բերած լիներ իր հայրենակիցներին՝ ապա հաստատ ինձ այնտեղ հանդիպած կլիներ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: