Ձեր կողակիցը կարող է փորձել սահմանափակել Ձեզ՝ խնդրելով հրաժարվել այնպիսի բաներից, որոնք սովորական եք համարել։ Եթե նա Ձեզանից խնդրի կամ պահանջի հրաժարվել հետևյալ հինգ սովորությունից, հեռանալը ճիշտ որոշում է։
1․ Նրա կարծիքով՝ Ձեր արտաքին տեսքին փոփոխություններ են անհրաժեշտ։ Խոստովանե՛ք, որ հաճելի չէ, երբ սիրելի տղամարդն ասում է, թե, օրինակ, նիհար ավելի գեղեցիկ կլինեք կամ խորհուրդ է տալիս քթի պլաստիկ վիրահատության դիմել։
2․Խնդրում է դադարեցնել շփումը ընկերների կամ հարազատների հետ։ Դրանով նա փորձում է վերահսկել Ձեզ։
3․Պահանջում է, որ իրենից ոչ մի գաղտնիք չունենաք։ Դրա վառ օրինակն է Ձեր սոցցանցների կամ այլ էջերի գաղտնաբառերն իմանալու ցանկությունը։ Դա սիրո հետ կապ չունի, դա զուտ իշխելու ցանկությունն է։
4․Նա չպետք է Ձեզ պարտադրի անել այն, ինչից վատ կամ անհարմար եք զգում՝ աջակցելու և քաջալերելու փոխարեն։
5․Եթե նրա ասածներից կամ արարքներից հետո թերագնահատում եք ինքնագնահատականի անկում է նկատվում, նշանակում է այդ տղամարդու կողմից մանիպուլյացվում եք։ Իսկ նման մարդուց պետք է հեռու մնալ։