Եթե հիմա Միհրանը, Արփին դուրս գան ստեղ, փաթաթվելու ենք, պաչենք․․․ Մենչի ուշագրավ զրույցը

Արմեն Պետրոսյանը օրերս հարցազրույց է ունեցել։ Հումորիստ, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ով առավել հայտնի է Մենչ անվամբ, հետաքրքրական զրույց է ունեցել Թերեզա Հովհաննիսյանի հետ։

Բազմաբովանդակ զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ Մենչը այս շրջանում Հայաստանում է և հայրենիք է եկել նկարահանումների համար։

Նրա թիմը նոր սիթքոմ է նկարահանում և առաջիկայում այն կհանձնեն հեռուստադիտողի դատին։ Մենչը նաև խոսել է ավագ դստեր մասին, նշել, որ հանրության կողմից քննադատական, երևակայական քննարկումները շատ են ազզդում աղջկա վրա։

Հայտնի ու սիրված Ֆուլ Հաուս սիթքոմի նոր եթերաշրջանի մասին ասել է, որ հոգու խորքում վստահ է, որ նկարահանելու են։ Իսկ տևական շրջան լուռ էր, քանի որ չէր ցանկանում նկարահանվել, ուղղակի ներսը դատարկ էր, իսկ այժմ ցանկությունը մեծ է և ինչպես նկատելի է՝ սկսել է։

Խոսել է նաև Հայկոյի մասին և այլ հետաքրքրական թեմաների շուրջ։ Ուշագրավ զրույցն առաջարկում ենք  դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!