Եթե կինն իրենից բան չի ներկայացնում, դիմում է միջամտությունների, որն իրեն չի փրկի․․․ Գրիշա Աղախանյանի անկեղծ զրույցը

Այս անգամ Ամալյա Հովհաննիսյանի հյուրն էր Գրիշա Աղախանյանը, ով անկեղծ, հետաքրքրական և հումորով համեմված զրույց է ունեցել։

Գրիշան, ով ասես իննսունականների խորհրդանիշ է, սիրով է հիշում իր կյանքի այդ շրջանը։ Զրույցի ընթացքում նկատել է, որ իննսունականների ժամանակ ամեն բան վատ էր, սակայն զարմանալի է, որ այնքան կարոտով ու ջերությամբ է հիշում այդ տարիները։

Այդ տարիներին ամեն բան կար, բայց գումար չկար։ Խոսել է նաև իր ինքնավստահ տեսակի մասին։ Այժմ ակտիվ գործունեություն է վարում․ հանդիսություններ է վարում և հավելում, որ առ այսօր փորձում է հաղթահարել ռեստորանում աշխատելու բարիերը։

Անկեղծանում է՝ այժմ շատ բան կա, որ իր սրտով չի, բայց անում է գումարի, ֆինանսի համար։ Զրուցել է նաև ընտանիքի, կնոջ և որդու մասին։ Նա նաև խոսել է էսթետիկ միջամտությունների մասին, նշել, որ դեմ չէ, սակայն իրենից ոչինչ չներկայացնող կնոջ մոտ միևնույնն է բան չի փոխվի նաև այդ դեպքում։

Գրիշա Աղախանյանի մասնակցությամբ զրույցն անչափ հետաքրքիր է։ Այն առաջարկում ենք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!