«Եթե երեք նախագահների դաշինքը կայանար ու հաղթեր (վստահ եմ, որ չէր հաղթի, բայց ենթադրենք), ապա․․․»

Հրայր Մանուկյանը գրում է․ «Նախնական մի կարճ դիտարկում։ Եթե երեք նախագահների դաշինքը կայանար ու հաղթեր (վստահ եմ, որ չէր հաղթի, բայց ենթադրենք), ապա դա ամենևին էլ չէր լինելի ազգային համաձայնության կառավարություն։ Որովհետև ՔՊ-ն, միևնույնն է, լինելու էր երկրորդ nւժը ԱԺ-ում ու մաս չէր կազմելու այդ կառավարությանը (սա ակնհայտ է, բայց եթե կարիք կա՝ կհիմնավորեմ)։

Նույն այդ 1990-ականների սկզբի օրինակը նկատի ունենալով (կարծում եմ՝ անտեղի է համեմատությունը, բայց ենթադրենք)՝ կստացվի, որ երեք նախագահների ստեղծած «ազգային համաձայնության» տեխնոկրատների կառավարությունում պետք է լինեին նաև ՔՊ-ի ներկայացուցիչներ, ինչպես կոմունիստները եղան 1990-ականների կառավարությունում՝ իշխանությունը կորցնելուց հետո։

Ուրեմն, քանի որ ՔՊ-ն չէր լինի այդ ենթադրյալ կառավարությունում, պարզ չի, թե ինչու պետք է երեք նախագահների դաշինքի հաղթանակի պարագայում սաստիկ ներքաղաքական հшկամարտություն չլիներ։ Նման նրան, ինչը նկարագրում է Տեր-Պետրոսյանը ՔՊ-ի հաղթանակի պարագայում։

Տեր-Պետրոսյանի այս նախագիծ-գաղափարի խնդիրներից մեկն այն է, որ, իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանը ճիշտ չի գնահատում 2018-ի հեղափոխության դերն ու նշանակությունը ու շատ է կենտրոնացած անձերի վրա, անտեսում է արժեքների դերը քաղաքականությունում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!