Երեկ սոցցանցային ակտիվ քննարկման թեմա դարձավ մի տեղեկություն, որն առաջ էր բերել շատերի զայրույթն ու բարկությունը: Նույնիսկ շրջանառության մեջ դրվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են անծանոթ կանայք փոքր տարիքի երեխաների գրքեր բաժանում:
Այս իրողությունն առաջ էր բերել շատ-շատերի բարկությունը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի գրքույկները երեխաների տվյալ տարիքի համար անհամապատասխան ու անթույլատրելի տեղեկություն պարունակող բովանդակություն ունեն սեռական դաստիարակության մասին:
Պատգամավոր Ս. Հովսեփյանն իր էջում հայտարարություն է արել և խնդրել բոլոր նրանց, ովքեր անձամբ այդ իրողությանն ականատես լինելու առիթ են ունեցել, թող կապվեն իր հետ, որպեսզի դեպքի իրական պատկերն ավելի հստակ ու հասկանալի լինի: Նա խորհուրդ է տվել չտրվել ավելորդ էմոցիաների:
Պատգամավորը գտնում է, որ եթե նման բան իսկապես տեղի ունեցած լինի, ապա դա երեխաների իրավունքների կոպտագույն խախտում է, քանզի առանց ծնողի թույլտվության երեխաներին տրամադրվել է տեղեկություն, որն անթույլատրելի է այդ տարիքի երեխայի դեպքում: