«Եթե ամուսնալուծված ենք, ասեք՝ իմանանք․ Էս ինչե՞ր են խոսում․․․»․ Ստյոպա Սաֆարյանը ռուս քաղաքագետին․ տեսեք՝ ինչ հայտարարություն է կատարել ռուս քաղաքագետը

Ստանիսլավ Տարասովը, ով ռուսաստանյան առաջատար քաղաքագետներից է։ Նա հայտարարություն է կատարել և պնդել՝ պատերազմը լայնամասշտաբության չի հասնի, դա Ալիևին ձեռնտու չէ այս պահին։

Ռուս քաղաքագետը հավելել է՝ այն հատվածը, որտեղ մարտական գործողություններ են եղել, ռուս խաղաղապահների առաքելությունից դուրս է։ Տարասովը Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունները իրարամերժ է համարում։

Ապա հավելել է՝ Մոսկվան տարօրինակ է համարում սահմանին կատարվող գործողությունները և Ռուսաստանին դիմելու բովանդակությամբ հայտարարությունները։ «Հենց մի բան է լինում, միանգամից Ռուսաստանին են դիմում, բայց Ռուսաստանն ի՞նչ կապ ունի։ Ձեր սեփական խնդիրները չե՞ք կարողանում լուծել, Ռուսաստանից ի՞նչ եք ուզում, ինչքա՞ն կարելի է։

Ռուսաստանին դարձրել եք գնդակ, ինչքան կարելի է խաղալ, սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է»,- ասել է Տարասովի։ Այս հայտարարությանն անդրադարձել է Ստյոպա Սաֆարյանը և մեկնաբանել հետևյալ կերպ․ «Եթե ամուսնալուծված ենք, ասեք՝ իմանանք։

Էս ինչեր են խոսում, ստատուսով մարդ են անունով… Հետաքրքիր է՝ ռազմական օգնության պայմանագրերն ինչո՞ւ ենք ստորագրում’ «տուն ա, թող լինի» լոգիկայով»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!