Համավարակով պայմանավորված, աշխարհը դեռևս չի շտապում վերադառնալ նախկին,նորմալ կյանքին։ Պարբերաբար տարբեր երկրներ իրականացնում են թռիչքներ,սակայն այդ թռիչքները կատարվում են երկրների ներսում։
Ռուսաստանի դաշնության տրանսպորտի և կապի նախարար՝ Եվգենի Դիտրիխը իր ասուլիսում հայտնել է,որ գուցե և ԱՊՀ երկրներ շուտով իրականացվեն թռիչքներ։ Թուրքական կողմը շտապել է լուր է տարածել,որ 07, 15-ից Ռուսաստանից կիրականացվեն թռիչքներ դեպի Թուրքիա,սական ԴԻտրիխը հերքել է այս լուրը՝ ասելով,որ Ռուսաստանը քննարկում է այդ հարցը, բայց դրա մասին դեռ շատ վաղ է խոսել։
Դիտրիխը նշել է,որ հապճեպորեն չի կարելի որոշում կայացնել, որովհետև դա կարող է շատ վտանգավոր լինել երկրի համար,թեպետ նաև ընդգծել է,որ ԱՊՀ երկրներ թռիչքներ իրականացնելը առաջնային խնդիր է։
Հայ արտագնյա աշխատանքի մեկնողների համար այս թեման բավականին ցավոտ է,քանի որ այս տարի ստացվում է շատ մարդիկ չեն կարողանա հոգալ իրենց կարիքները և չեն ունենա եկամուտներ։
Թեպետ պետությունը խոստացել է նոր աշխատատեղեր,որոնք նախատեսված կլինեն այն մարդկանց համար,ովքեր այս տարի կորցրել են արտագնա աշխատանքի հնարավորութունը,բայց արդյո՞ք դա կբավարարի արտագնյա աշխատողներին։