Ե՞րբ կարող եք մարգարեական երազներ տեսնել․ երազահան՝ ըստ շաբաթվա օրերի

Մարգարեական երազների վերլուծությունը շատ հետաքրքիր է։

Մարգարեական երազը և՛ նախազգուշացնում է, և՛ կանխագուշակում է ապագան։ Հիշե՛ք նաև այն մասին, որ այդպիսի երազում կարելի է գտնել նաև պատասխաններ ու խնդիրների լուծումներ, որոնք առօրյա կյանքից քնի աշխարհ են անցնում։ Երբեմն դուք կարող եք նաև ճամփորդել դեպի ապագա՝ իմանալով, թե ինչ է սպասվում այնտեղ։

Նախ, պետք է սովորեք հասկանալ երազների պատճառը։ Հարկավոր է տարբերել սովորական և մարգարեական երազները։ Օրինակ՝ սառնամանիքի պատճառն այն է, որ Ձեր ծածկոցը սահել-ընկել է։

Սովորե՛ք վերահսկել և փոխել Ձեր երազների ընթացքը։ Իսկ մարգարեականի պարագայում դուք կարող եք փոխել նաև Ձեր ճակատագիրը։

Ապագան կանխատեսող երազներ կարող եք հազվադեպ տեսնել։ Դրանք հիմնականում կտեսնեք Սուրբ շաբաթվա ժամանակ՝ հունվարի 9-ից հունվարի 19-ը (Սուրբ ծննդից Մկրտություն)։ Ցանկացած եկեղեցական տոնի ժամանակ մարգարեական երազ կարող եք տեսնել, բայց այն պետք է կատարվի մինչև տվյալ օրվա ճաշի ժամը։

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը կարող եք տեսնել ինչպես մարգարեական, այնպես էլ սովորական երազներ։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը սովորական երազներ կտեսնեք։

Չորեքշաբթիից հինգշաբթի երազները մեծ նշանակություն ունեն։

Հինգշաբթիից ուրբաթ երազները միշտ ճակատագիր են կանխագուշակում։ Ուրբաթը սուրբ օր է համարվում։ Ավագ ուրբաթ խաչել են Հիսուս Քրիստոսին, իսկ հեթանոսական ժամանակներում այդ օրը Վեներա աստվածուհուն էր նվիրված։ Երազներն իրականանում են ամենաուշը երեք տարում։

Ուրբաթից շաբաթ սովորական երազներ կլինեն։

Շաբաթից ուրբաթ երազները կարող են կատարվել մինչև ճաշ։ Իրադարձությունները, որոնք դրանք կանխորոշում են, կախված են երազի տրամադրությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!