Նախարար Արսեն Թորոսյանը բավականին հաճախ է կապ հաստատում հանրության հետ ՝ անձամբ տեղեկացնելով տվյալ պահին տիրող իրավիճակի մասին և անձամբ հանդես է գալիս կոչերով: Այսօր հերթը ֆեյսբուքյան օգտատերերինն էր. նրանց հարցերին էր պատասխանում Արսեն Թորոսյանը:
Հնչեցին բազում հարցեր Կորոնավիրուսի դեմ պայքարի ձևերի, դրանցով պայմանավորված իրավիճակի և այլ խնդիրների վերաբերյալ: Օգտատերերը հարց էին հնչեցրել այն մասին, թե երբ է նախարարը հրաժարական տալու: Հարցին ի պատասխան նախարարը ժպտաց ու պատասխանեց՝ երբ ուզեք, եթե ձեզ թվում է , թե նման իրավիճակում նախարար աշխատելն այդքան հաճելի զբաղմունք է:
Նախարարին ուղղված հարց էր հնչել նաև այն մասին, թե արդյոք նա չի նկատում, որ հանրության մի մեծ զանգված պարզապես լուրջ չի վերաբերվում նախարարի հայտարարություններին:Հնարավո՞ր է , որ պատճառն այն է , որ Թորոսյանը որպես նախարար բավարար հեղինակություն չունի: Թորոսյանը պատասխանել է , թե միայն ինքը չէ այդ կոչերով հանդես գալիս, երկրում ամենահեղինակավոր մարդը նույպես բազմիցս այդ կոչը արել է , թող հետևեն վարչապետի կոչին:
Թորոսյանը հաստատեց որ դիմակների կրումը մեծ դրական արդյունք է ունենում՝ բերելով տարբեր երկրների օրինակներ: Ուստի նախարարը կարծում է, որ մեր երկրում միայն հաց ուտելիս ու ջուր խմելիս պետք է հանել դիմակը: