Ե՞րբ են առաջին անգամ «Իռլանդական սուրճ» պատրաստել․ այդ յուրօրինակ կոկտեյլի բաղադրատոմսը

Իռլանդական սուրճ նախընտրում են շատերը։ Երեկոյան ընկերների հետ հանդիպելիս ի՞նչը կարող է զրույցին ավելի լավ համ ու հոտ հաղորդել, քան սուրճն ու ալկոհոլը միասին։

Take a break

Այն պատրաստելու համար հարկավոր է

45 մ/լ իռլանդական վիսկի

15 մ/լ շաքարի թուրմ,

120 մ/լ սուրճ ամերիկանո,

45 մ/լ յուղային սերուցք։

Սուրճին ալկոհոլ հավելելու համար «չվերթի չեղարկումից» ավելի լավ պատճառ լինել չէր կարող։ «Իռլանդական սուրճը» հայտնաբերվել է Իռլանդիայի օդանավակայանում, բարմեն Ջո Շերիդանի կողմից։

1940-ին ձմեռային երեկոներից մեկի ժամանակ ամերիկացիների չվերթը չեղարկվել էր, և նրանք ստիպված էին սպասել ցուրտ օդանավակայանում։ Բարմենը խղճացել է ուղևորներին և նրանց սուրճի մեջ վիսկի հավելել՝ նրանց տաքացնելու և զվարճացնելու համար։ Զարմացած ուղևորները հարցրել են՝ արդյոք իրենց բրազիլական սուրճ են մատուցել։ Շերիդանը ծիծաղել է և ասել, որ դա «իռլանդական սուրճ է»։

Ըմպելիքը և դրա անվանումն ուղևորների վրա այնպիսի մեծ տպավորություն են գործել, որ ԱՄՆ գալով՝ այդ մասին նրանք պատմել են իրենց ընկերներին։ Շուտով նոր կոկտեյլը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!