Կրթական համակարգի զարգացման տեմպերի խթանման համար առաջնային է համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործընթացը։ Պետական համակարգը այս ոլորտը արդեն մի քանի տարի է, ինչ վերցրել է խիստ հսկողության ներքո։
Այդ ընթացքում տարատեսակ դեպքերի մասին հանրային տեղեկություններ տարածվեցին։ Այսօր նմանօրինակ մի դեպքի մասին ևս հայտնի է դարձել։
Դպրոցը, որտեղ տնօրենի գլխավորությամբ գործել է կոռուպցիոն հայտնի սխեման, Գյումրիում է։ Խոսքը Գյումրու համար քսանյոթ հիմնական դպրոցի մասին է, որի տնօրենը կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու յուրացրել մեծ գումարներ։
Տնօրենին այդ հարցում օժանդակել են այլ աշխատակիցներ և փոխտնօրենը։ Նրանք միասին նաև աշխատակիցների են ընդունել աշխատանքի որոշակի գումարի դիմաց։ Հայտնի է, որ տնօրենը գումարի դիմաց աշխատանքի է ընդունել երկու աշխատակցի։
Այժմ այդ գործը քննվում է Շիրակի մարզային դատարանում՝ Ադրինե Ղուկասյանի դատավորությամբ։ Աշխատանքներ են տարվում մյուս կրթական հաստատություններում նմանօրինակ դեպքերի գրանցումը կանխելու համար։