Արցախի քաղաքացի, արցախյան պատերազմի մասնակից Արթուր Խաչենցը, ում հանրությունը շատ վառ հիշում է պատերազմի օրերից․ Խաչենցը սահմանից տեսանյութ էր տարածել, որտեղ մի խումբ կամավորներով քայլում էին, իսկ ինքը երգում էր՝ փորձելով բարձր պահել ընկերների մարտական ոգին։
Նրա այդ կատարումը բարձրացրել էր ոչ միայն սահմանին գտնվող տղաների մարտական ոգին, այլև թիկունքում աղոթող բազմաթիվ մարդկանց։
Խաչենցը Հադրութից է։ Նրա ընտանիքը կորցրել է տունը։ Այս առիթով տղան հաճախ է գրառումներ անում և հայտնում հոգու ցավը։ Այս անգամ նա նոր լուսանկարներ է հանրայանցրել և կից գրառել․ «Դու չես ճանաչում ինձ, մի էլ դատիր։
Հայրենիք չեմ լքել, չեմ մերժել կռիվ։ Տերն էի զենքիս, թեպետ իմն էր վրձինը։ Ինձ հողիս մեջ սարքեցիք ուրիշինը…»։ Նշենք, որ տղան հաճախ էր ենթարկվում քննադատությունների։
Որոշ օգտատերեր մեղադրում էին, որ սահմանին կռվելու փոխարեն, նա միայն տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակում։ Սակայն Խաչենցը մշտպես գտնվել է Արցախում, իր բնակավայրում։