«Դու չբուժվող բաց իմ վերքն ես». Սոնա Ռուբենյանը ելույթի ժամանակ չկարողացավ զսպել արցունքները․ տեսանյութ

Սոնա Ռուբենյանը իր ներկայությամբ ու ելույթներով շատ հաճախ է ամոքում ու սփոփում մեր անմահացած զինվորականների ընտանիքների անդամներին։

Նա իր այլ գործընկերների հետ միասին պարբերաբար ելույթներ է ունենում մեր հերոսների ոգեկոչման արարողությունների ժամանակ։

Սոնան վերջերս ներկա է եղել Հայկ Մկրտչյանի պատվին կազմակերպված հուշ-երեկոյին։ Երեկոն կազմակերպվել էր հերոսի ծննդյան օրվա առիթով։ Հերոսը կդառնար քսան տարեկան։ Հայկը երկու քույրիկի մինուճար եղբայր էր։

Սոնան կատարել է իր վերջին երգերից մեկը, որը նվիրված է արցախյան մարտերում կյանքը տված մեր հերոսներին։ Սոնան երգելիս չի կարողանում զսպել իր արցունքները։

Նա լաց է լինում ելույթի կեսից։ Սոնան երգում է Հայկի մյուս բոլոր եղբայր կորցրած քույրերի անունից՝ հուզելով նաև ունկնդիրներին։


Սոնան այդ հուզիչ տեսանյութը տեղադրել է իր սոցհարթակում հետևյալ մեկնաբանությամբ․ «Դու չբուժվող բաց իմ վերքն ես»։ Սոնայի տեղադրած հուզառատ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!