Օրերս Աննա Հակոբյանը ելույթով էր հանդես էր եկել, որը լայն քննարկումների, քննադատությունների առիթ էր դարձել։ Վարչապետի տիկնոջ ելույթին անդրադարձ է կատարել նաև Լիզա Ճաղարյանը և քննադատել նրան։ Լրագրողը մասնավորապես գրել է․ «Համբերությամբ լսեցի լեՁիին։
Պարզվում է` կարգին էլ առողջ եմ, ինֆարկտ չստացա։ 11 հազար դասալիքի մասով չպարզեցի` ի՞նքն է Ալիևի ասած թիվը կրկնել, թե՞ Ալիևն է լեՁիից մեջբերում արել։ «Ես թո՛ւյլ չեմ տա»,– ասում է լեՁին։ Էն էլ` մի անգամ չի ասում։ Դու ո՞վ ես, որ թույլ տաս կամ թույլ չտաս, ախչ… վայ, չէ` լեՁի։
Դու ո՞վ ես։ Դու ընդամենը էսօրվա ոչ բարով երկրի ղեկավարի կնիկն ես, ո՛չ ավելին։ Դու ո՞վ ես, որ Հայաստանի քաղաքացիներին ինչ-որ բան թույլ տաս կամ չտաս։ Այսօր չեմ հարցնում, բայց մի օր կհարցնեմ ասում է։ Այսինքն` ուզում է ասել` հաշիվ է պահանջելու մի օր։ Մի հատ էլ հարցնեմ` դու ո՞վ ես, որ հաշիվ պահանջես Հայաստանի տղամարդկանցից` կռվե՞լ են, թե հող են մշակել։ Ո՞վ ես դու, այ հընգերուհի։ Ասում ես` ես ձեզանից մեկն եմ։
Սո՛ւտ ես ասում։ Այ էդտեղ հավաքված կանայք 44-օրյայից հետո ողբում էին և մինչև հիմա ողբում են, քեզ նման պատերազմից հետո դիմահարդար չէին ման գալիս։ Հերիք է էլի, այ աղջիկ, հերի՛ք է։ Դու շատ փոքր ես, շա՛տ, որ ազգի դատավորը դառնաս։
Մի բան էլ. ոչ ոք քո ամուսնյակին էնքան վատություն չի անում,որքան դու` քո բլթոցներով և հիվանդագին ակտիվությամբ։ Վերջում` Զահրատի «Լու» բանաստեղծությունից մի հատված. Լո՛ւ, անխոհեմ լու։ Ի՞նչ պէտք կար այդպէս ուռելու»։