Քրիստինա Եղոյանը լուսանկարներ է հանրայնացրել օգտահաշվում, որտեղ ընդգծված է դերասանուհու երջանիկ կարգավիճակը։
Ինչպես հայտնի է Քրիստինան շուտով երեխա է ունենալու։ Վերջերս բացահայտել էր, թե ով է ծնվելու իր ընտանիքում և այդ մասին պատմող դրվագներ էր տեղադրել օգտահաշվում՝ հայտնելով երկրպագուներին, որ ապագա երեխան աղջիկ է լինելու։
Այդ առիթով դերասանուհին անսահման երջանիկ է։ Նա մի հրապարկմամբ էր հանդես եկել, որտեղ պատմել է, որ զարմանում է, երբ տեսնում է՝ աղջիկ ունենալու համար զույգերը տխրում են։
Հայտնել է, որ երջանիկ է, քանի որ համարում է՝ ուրաքանչյուր երեխա Աստծո օրհնությունն է։ Դերասանուհին հանրայնացված լուսանկարներից մեկին կից գրառել է․ «Դու հրաշք ես, ով լցրեց կյանքն իմ այսօր…»։
Օգտատերերից ոմանք կարծում են, որ դերասանուհու առաջնեկն արդեն լույս աշխարհ է եկել, սակայն ինքը՝ Քրիստինան, դեռ այդ մասին որևիցե հրապարակմամբ հանդես չի եկել։