«Դու բուրում ես, ինչպես խոզը». Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպանը՝ ռուսների և Ժիրինովսկու մասին․ տեսանյութ

Համացանցում շարունակվում է տարածվել մի սկանդալային տեսանյութ, որտեղ ուղերծով հանդես է եկել նախկինում Բելառուսիայում Ադրբեջանի դեսպանը։ Նա սուր քննադատության է ենթարկում ռուսներին և մասնավորապես Ժիրինովսկուն։

Տեսանյութում նախկին դեսպանը Ժիրինովսկում «խոզ» է անվանում և հիշեցնում, որ մի ժամանակ ադրբեջանցիներին նա «ոչխար» պիտակավորումն էր տվել։

Այնուհետև նշում է, որ այդ ժամանակ նրանք լռեցին և որն էլ պատճառ դարձավ, որ Ժիրինովսկին էլ ավելի անցնի սահմանները։ Նախկին պաշտոնյան ընդգծում է, որ այդպես խոսելը յուրաքանչյուր մարդու գործն և հավելել է․ «Դու բուրում ես, ինչպես խոզը։

Մենք ամեն ամիս ձեզ համար ուղարկում ենք խավիար, ձուկ, փող և ամեն բան, ինչ անհրաժեշտ է։ Այս անգամ ես քեզ համար ուղարկելու եմ դնչկալ։ Եթե այն ձեզ մոտ թանկ արժի, ես իմ հաշվին կգնեմ և կուղարկեմ, որպեսզի դու այն կրես քո դեմքին»։

Այնուհետև հավելել է, որ երբ որ ողջ ռուս ազգը հիմարությամբ էր զբաղված, ինքը Աֆղանստանում արյուն էր թափում։ Այս և այլ բոլոր մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: