Դերաանուհի Թամարա Գևորգյանն այն երիտասարդ դերասանուհիներից է, ով անչափ սիրում է իր աշխատանքը։ Դերասանուհուն հանդիսատեսը նույնպես շատ սիրում է և ներկայացումների ավարտին նրան անվերջանալի ծափահարություններով է ճանապարհում բեմից։
Թամարան նաև հանդես էր գալիս հեռուստասերիալներում և կրկին հիանալի կատարում իր աշխատանքը։ Մարտի քսանյոթին թատրոնի դերասանները տոնում էին մասնագիտական տոնը։
Այս օրվա առիթով Թամարայի մայրիկը ցանկացել է դստերը նվեր մատուցել և երբ հարցրել է, թե որքան գումար տրամադրի նրան, Թամարան պատասխանել է՝ Դե գոնե մի հիսուն հազար։
Դերասանուհու մայրիկը զարմացել է նվերի նման արժեքից և նշել․ «Դուք սկի ամիսը հիսուն հազար չեք ստանում»։ Այս ամենն, իհարկե, հումորային բնույթ ունի և դերասնուհու մայրիկը նկատի է ունեցել դերասանների ցածր վարձատրությունը։
Այս փոքրիկ պատմութունը հետևորդներին ներկայացրել է Թամարա Գևորգյանը և ծիծաղել նման իրավիճակի վրա։ Դերասանուհու պատմությունը մանրամասնությամբ կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։