Խորհրդարանում այսօր քննվում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Իվետ Տոնոյանն իր խոսքում նշում է , որ նոր Հայաստանում իրենք դեռևս մի փոքր հույս ունեին , որ նման դեպքեր, ինչպիսին հիմա են կատարվում, չեն հանդիպի, սակայն պարզվում է , որ նոր Հայաստանում դեռևս հին բարքերն են գործում:
Գագիկ Ծառուկյանի հետապնդումը որևէ իրավական հիմք չունի, նշում է նա, իսկ Արթուր Դավթյանը հին ավանդույթների կրողն է և իրենք ամեն ինչ անելու են , որ նա այլևս չաշխատի: Նա ևս մեկ անգամ վստահեցրել է , որ իրենց լռեցնել չի ստացվելու ոչ է լ ասֆալտին փռել, թեպետ վերջին բանը երեկ պատահեց, բայց որևէ մեկն այդ իրողության հետ կապված ձայն չհանեց :
Տոնոյանն ուղղել է հարց իշխանությանը , թե արդյոք նրանք հասկանում են, որ սովի շեմին ենք կանգնած և Ծառուկյանի հանդեպ սկսած քաղաքական հետապնդման արդյունքում , ազատությունից զրկելով նրան, տասնյակ հազարավոր մարդիկ կարող են օրվա հացից զրկվել, աշխատանքից:
Տոնոյանը կարծում է , որ գուցե այս փաստը որևէ մեկի մտքով չի անցել կամ եթե անցել է , ապա նրանք թքած ունեն , թե մարդիկ ոնց են գոյատևելու, որովհետև նպատակն այլ է ՝ քաղաքական ամբիցիաների բավավարարումը մի մարդու: