«Դուք ի՞նչ գիտեք՝ ի՞նչ բան է արժեքը»․ Ռուստամ Գասպարյանի ազդեցիկ խոսքը

Արցախյան վերջին պшտերազմում հերոսաբար նահատակված Ռուստամ Գասպարյանը բացառիկ էր ոչ միայն իր գործունեությամբ, հայրենասիրությամբ, հայրենանվեր արարքներով, այլ նաև մտածողությամբ, գաղափարներով ու մտքերով։

Նա իր քննադատակն խոսքն է հնչեցնում այն բոլոր անձանց հասցեին, ովքեր Քաջ նազարի բախտով զբաղեցնում են կարևորագույն պաշտոններ և փորձում են փոխել հասարակության արժեքային համակարգը։ Նա հարց է ուղղում նման պաշտոնյաներին․ «Դուք ի՞նչ գիտեք՝ ի՞նչ բան է արժեքը»։

Նա հիշում է, թե ինչպես է ականատես եղել հերոս ընկերների կյանք աղերսող հայացքներին ու վերջին հրաժեշտին, նրա և նրա նմանների ձեռքերին անմահացել են իերնց մարտական ընկերները, ովքեր ընկել են հանուն հայրենիքի ամրության։


Նա իր խոսքում նշում է, որ թույլ չեն տա փոշիացնել իրենց ընկերների նպատակները, ոտնահարել իրենց արժեքները, պղծել երկիրը։ Ռուստամ Գասպարյանի ազդեցիկ խոսքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: