Այսօր՝ հուլիսի 23-ին, հաղորդավար, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանի ծննդյանն օրն է։ Ավետն այսօր դարձավ քառասուն տարեկան։
Ավետ Բարսեղյանի գրչին է պատկանում նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը։ Ավետն արժանացել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար», «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար», «Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումներին։
Տաղանդաշատ հաղորդավարը ծնվել և ապրում է Երևանում։ Ջերմ և մտերմիկ հարաբերություններ ունի շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, ովքեր սիրելի հաղորդավարին այսօր շտապել են շնորհավորել և բարեմաղթանքներով հանդես գալ։
Ինքն՝ Ավետ Բարսեղյանը, ծննդյան օրվա հետ կապված մի գրառում է կատարել, որտեղ նշել է․ «Դուք՝ չգիտեմ, Լուսեն գոհ է, որ ծնվել եմ․․․ 23․07․1980»։
Հիշեցնենք, որ Լուսեն Ավետի դուստրն է։ Հաղորդավարի այս գրառումը մեկնաբանել են Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ին, Ալլա Լևոնյանը, Արմինկան, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Լուիզա Ղամբարյանը, Հասմիկ Կարապետյանը, Էմմին և մի շարք ճանաչված և սիրված մարդիկ։