Դուրսպրծուկներ, նողկում եմ ձեզանից․․․ էս ինչ մեղմ բառ է էս «նողկալը»․․․

Լիզա Ճաղարյանն այն լրագնողներից է, ով հաճախ է սուր, սկանդալային գրառումներով հանդես գալիս։ Լրագրողը մշտապես անդրադառնում է հայաստանյան քաղաքական և երբեմն էլ ոչ քաղաքական իրավիճակներին։

Նա հանդես է գալիս ընդդիմադիր հայացքներով և պնդում, որ ներկա իշխանությունները ոչ ճիշտ քաղաքականություն են որդեգրել, որի արդյունքում էլ բարվոք կյանք և հետագա զարգացում Հայսատանում չի լինի։

Ճաղարյանը պնդում , որ Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա։ Այս անգամ Լիզա Ճաղարյանն անդրադարձ է կատարել մարդկանց, ովքեր իր իսկ պնդմամբ՝ նսեմացնում ու սևացնում են մեր հաղթանակները,

որոնք մեր պատմության փառավոր էջերից են դարձել և հպարտություն պարգևել մեզ բոլորիս։

Նա մասնավորապես գրել է․ «88-98 թվականները սևացնող, մեր հաղթանակները նսեմացնող, Ռոբասերժիկի ասպարեզ նետած «մութուցուրտ տարիները» այլ «քողի տակ» ներկայացնող, պատուհասի պես «զրոյից սկսող» դուրսպրծուկներ, նողկում եմ ձեզանից։ Էս ինչ մեղմ բառ է էս «նողկալը»»։

Понравилась статья? Поделиться с друзьями: