Դուստրս վարակվել էր․ ի՞նչ է պատմում Նիկոլ Փաշինյանը․ տեսանյութ

Ն․ Փաշինյանը, խոսելով համավարակի տարածվածության ու հնարավոր սահմանափակումների մասին, նշել է, որ առաջիկայում հնարավոր է քննարկումների արդյունքում օրենք ընդունվի, որի համաձայն բաց տարածքներում ևս պարտադիր կլինի դիմակների կրումը։

Այս որոշումն ընդունվելու է դիմակների համատարած կրումն ապահովելու նպատակով, ինչը կնպաստի համավարակի տեմպերի նվազմանը, իսկ ամբողջական լոքդաունի մասին այս պահին խոսք գնալ չի կարող, քանի որ պետությունը պատրաստ չէ դրան։

Ն․ Փաշինյանը անձնական օրինակով խոսել է պատվաստումների արդյունավետության մասին։ Նշելով, որ իրենց վեց հոգանոց ընտանիքում չորս ավագ անդամները պատվաստված են, Ն․ Փաշինյանը պատմել է, որ իր տասնչորսամյա դուստրը՝ Շուշանը, վերջերս վարակվել է համավարակով։

Ի զարմանս իրենց, ընտանիքի մյուս անդամները, ովքեր պատվաստված են եղել, այդպես էլ չեն վարակվել։ Այս օրինակի մասին խոսելով՝ վարչապետը հիմնավորել է, թե որքան արդյունավետ կարող է լինել պատվաստումը։ Այս պատմությունն ու վարչապետի խոսքն ամբողջությամբ՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: