Դոլչեի և Գաբանայի տանը․ դիզայներները ցույց են տվել Սիցիլիայում գտնվող շքեղ առանձնատունը

Այն բանից հետո, երբ Ստեֆանո Գաբանան վիրավորական մեկնաբանություն է գրել Instagram-ում Սելենա Գոմեսի լուսանկարի ներքո, իտալացի դիզայները որոշել է բացել Դոմենիկո Դոլչեի հետ անձնական կյանքի վարագույրը։ Հայտնիները ցույց են տվել Սիցիլիայում գտնվող շքեղ առանձնատունը։

Ավելին, Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան վաճառքի են հանել Ստրոմբոլի հրաբխային կղզում գտնվող առանձնատունը։ Գինը տպավորիչ է՝ 4 մլն դոլար։

Ագարակը բաղկացած է երեք ոչ մեծ շինություններից, որոնցում 7 ննջասենյակ և 9 լոգասենյակ կա։ Յուրաքանչյուր սենյակ սեփական գուներանգն ունի՝ փիրուզագույնից մինչև կանաչ։ Կանաչ սենյակում գործածվում է դիզայներների հայտնի պրինտը՝ արևածաղիկը։

Դոլչեի և Գաբանայի ագարակը, որը նրանք ձեռք են բերել 1990-ին, լցված է մոդելյորների սիրելի կտորներով՝ մետաքսե անկողնային պարագաներով, ժանյակավոր վարագույրներով և բրդով։ Իսկ գլխավոր առավելությունը Միջերկրական ծովի հիասքանչ տեսքն է։

Հիշեցնենք, որ Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը հիմնվել է 1985-ին։ Դիզայներները հայտնի են համաշխարհային շոու բիզնեսի աստղերի հետ իրենց համագործակցությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: