Ընթացել է ընտրություններն անվավեր ճանաչելու միավորված գործով դատը։ «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը՝ Արտակ Գալստյանը, նշել է, որ ԿԸՀ-ն օրենքի խախտում է կատարել․ ընտրաթերթիկի դարձերեսին չի տպագրել օրենքը, որը վերաբերում է ընտրական կարգին։
Հրայր Թովմասյանը հարցրել է, թե արդյոք հոդվածն ամբողջությամբ և իր ողջ ծավալով հնարավո՞ր էր տպագրել թերթիկի վրա, ինչին ի պատասխան Արտակ Գալստյանն ասել է՝ այո՛, հնարավոր էր, քանի որ թերթիկը մեծ է եղել։
Արմեն Սմբատյանը հիշեցրել է, որ երբ քվեաթերթիկը ԿԸՀ-ում հաստատում էին, «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչն որևիցե առարկությամբ հանդես չի եկել։
Սմբատյանին Գալստյանը պատասխանել է, որ դա պայմանավորված է այն բանով, որ ողջամտորեն պատկերացրել են, որ թերթիկի դարձերեսին անպայմանորեն տեղ կգտնի համապատասխան հոդվածը։
Հավելել է, որ 1-ին էջում նշված է, որ նշումներ քվեաթերթիկի վրա չի թույլատրվում, սակայն նշված չէ, թե օրինակ՝ ինչով նշում։ «Դիցուք, մեկը սիրահարված է Փաշինյանին և որոշել է շրթներկով համբույր դնի»,- ասել է Գալստյանը։