«Դիտել մինչև վերջ»․ Սիլվա Հակոբյանը դստեր մասնակցությամբ նոր, զվարճալի տեսանյութ է տեղադրել

Սիլվա Հակոբյանը ավանդույթ է դարձրել դստեր մասնակցությամբ զվարճալի կադրեր հրապարակելը։ Նա հաճախ է Միլայի հետ միասին երգում իր հայտնի երգերից որևէ մեկը։

Սիլվան հերթական անգամ Միլայի հետ երգել է «Սասնա պարը»։ Միլան իր անուշիկ խոսվածքով փորձել է երգել մայրիկի հայտնի երգերից մեկը, ինչի արդյունքում ստացվել է ուշագրավ ու զվարճալի պատկեր։

Սիլվան, տեսանյութը տեղադրելով, խորհուրդ է տալիս այն մինչև վերջ դիտել։ Վերջում երևում է, որ Միլան ձեռքն է վերցնում խոշորացույց։

Տեսանյութի ներքո տեղ են գտել բազում ջերմ խոսքեր ու գնահատականներ։ Սակայն կան նաև օգտատերեր, որոնք ասում են, թե երգչուհին իզուր է այդքան ցուցադրում իր բալիկին, քանզի հետաքրքիր չէ։ Ի պատասխան այս մեկնաբանության, որոշ օգտատերեր գրել են, որ իրենց հետաքրքիր է։


Միլայի և նրա հայտնի մայրիկի մասնակցությամբ զվարճալի կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!