ԱԺ-ն երկրորդ ընթերցումով օրենք է ընդունել դիմակների վերաբերյալ։ Ասուհետ, բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում տուգանքը կլինի տասը հազար դրամ, իսկ փակ տարածքներում եթե դիմակ չկրի, այդ պատասխանատուն տարածքի տերն է կրելու՝ հարյուրից երեք հարյուր հազարի չափով։
Իրապես, անչափ կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ հարցին՝ գիտակցելով՝ դիմակ կրելով պաշտպանում եք ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին, նաև՝ խոցելի խմբերին, որոնց՝ հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է։
Եթե երիտասարդ առողջ օրգանիզմն ախտի հետ պայքարում կարող է հաղթող դուրս գալ, ապա ռիսկային խմբի մարդկանց համար դա կարող է լուրջ, անգամ մահաբեր ախտ լինել։ Գիտակցաբար մոտենալով հարցին՝ կկարողանանք պաշտպանել ռիսկային խմբի մարդկանց, նաև նրանց, ովքեր համարում են՝ վարակն իրենց չի հասնի ու չեն հիվանդանա․ չէ որ չհավատացողներին էլ է վարակն ախտահարում։
Զգոն եղեք ու մտածեք անվտանգության մասին։