Սցենարիստ Դիանա Գրիգորյանը, ով բազմաթիվ հեռուստասերիալների հեղինակ է և բավականաչափ սիրված, համացանցային հարթակում երբեմն հրապարակումներ է անում, որոնք հիմնականում աշխատանքային բնույթի են։
Դիանան տարբեր առիթներով նշել է, որ անչափ շատ է սիրում այն, ինչ կատարում է։ Նա իր օրը և կյանքը չի պատկերացնում առանց աշխատանքի։
Իր դերասանների հետ նկարահանման հրապարակը վերածում են տան, որտեղ ջերմ, միմյանց սիրող և հարգող ընտանիք է ապրում։ Դիանա Գրիգորյանի նկարահանած հեռուստասերիալները հեռուստադիտողի կողմից սիրված են և մշտապես ամենապահնաջվածը և ամենաշատ դիտումներ ունեցող սերիալները։
Սցենարիստն այսօր մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ոճային կտրուկ փոոփոխությամբ է ներկայացել։ Լուսանկարն իրարանցում է առաջացրել։ Դիանան շիկահեր է դարձել։
Մազերի նոր երանգն անչափ շատ է սազում նրան։ Կարճ ժամանակամիջոցում լուսանկարը բազմաթիվ հավանումների է արժանացել։ Նրա հետևորդներն ակտիվ մեկնաբանել են լուսանկարը, նշել, որ վարսերի նոր երանգն անչափ սազում է նրան։