Դիանա Գրիգորյանը հրապարակել է մայրիկի ու դստեր լուսանկարները՝ շնորհավորելով նրանց․ ահա թե որքան է մեծացել նրա դուստրը

Դիանա Գրիգորյանը գրում է․ «Մայրությունն ու գեղեցկությունն Աuտծո պարգևներն են: Մայրությունն ու գեղեցկությունը նույնական են, որքա՜ն գույն կա մայրության մեջ, որքա՜ն գեղեցկություն` գեղեցկության մեջ. ան-սահ-ման:

Եվ հենց այս անսահմանության ներքո՜ պետք է ընկալել հոգին, սիրտը։ Այո՜, մայրը ներում է, մայրը սպասում է, մայրը զnհաբերում է և ի վերջո մայրը ծնում է, այո ծնում է։

Խոնարհումս մեր հերոս եղբայրների մայրերի առաջ, այսօր առավել քան երբևէ ես շնորհակալ եմ Ձեզ, քանի որ Ձեր հերոսների կյանքի գնով այսօր ես կամ, իսկ դուք, չչшրանալով ու երես չդարձնելով Աստծուց, շարունակում եք ծաղիկներ տանել Ձեր ծաղիկներին և դեռ այնքան ուժ ունեք Ձեր մեջ, որ կրկին ծնում եք։ Շնորհակալ եմ»։

Հայտնի սցենարիստը նաև իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնել իր մայրիկին, ով մեծ հոգատարությամբ է իրեն վերաբերվել։ Շնորհավորական հրապարակմանը կցել է իր մայրիկի և դստեր լուսանկարները։

«Բույր ծաղիկներ աշխարհի բոլոր Մայրերին: Հ.Գ. մայրս և դուստրս, իմ կյանքի միակ Գեղեցիկները, իմ կյանքը գեղեցկացնողները»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!