Դիանա Գրիգորյանը բալիկ է ունեցել․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Երիտասարդ դերասանուհիներից Դիանա Գրիգորյանը նախորդ տարի հանրայնացրել էր անձնական տեղեկություն այն մասին, որ պատրաստվում է ամուսնանալ։ Նա ամուսնացել է Լևոն Ավետիսյանի հետ։ Դիանան այս տարի արդեն բալիկի էր սպասում։ Լույս աշխարհ է եկել դերասանուհու առաջնեկը։ Երեխան տղա է և ծնողները որոշել են նրան Աղասի անվանակոչել։

Այս մասին իմանում ենք Դիանայի և Լևոնի սոցհարթակներից։ Ծնողներ դարձած երջանիկ ամուսինները յուրաքանչյուրն իր հերթին լուսանկարներ է տեղադրել, որոնցում կադրեր են ծննդատնից։

Դիանան տեղադրել է փոքրիկ Աղասիի թաթիկի լուսանկարը, ինչպես նաև իրենց այցելության գնացած Լևոնի լուսանկարը, ով գրկել է Աղասիին։

Նշենք, որ Դիանան էկրաններից ժամանակ առ ժամանակ բացակայում է՝ մի քանի տարվա դադար վերցնելով, սակայն կրկին վերադառնում է։ Նրա վերջին հաջողված դերերից է եղել «Մեղրամիս» սերիալում կերտած ամերիկաբնակ հայ ուսանողուհու կերպարը։

Հատկանշական է, որ Դիանայի կերտած կերպարները հիմնականում դրական ու բարի կերպարներ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: