«Դժվար օրեր բոլորն էլ տեսնում են, բայց․․․» ահա թե ինչ առիթով է դերասան Էդգար Իգիթյանի կնոջ հուզառատ գրառումը

Էդգար Իգիթյանի առաջնեկն արդեն մեկ ամսական է։ Այդ առիթով Էդգարի կինը՝ Լուսինա Չոբանյանը, հրապարակել է փոքրիկ Լեոնի մեկամսյակի լուսանկարներից երկուսը՝ կցելով հուզառատ ծնողական խոսքեր։

Լուսինան գրել է․ «Սովորեցրու նրան, որ աշխարհում շա՜տ մասնագիտություններ կան, բայց կա մի մասնագիտություն, որը ոչ մի համալսարանում չեն դասավանդում, այն անվճար է, դրա հետ մեկտեղ՝ անգին։ Եվ այդ մասնագիտությունը մարդ մնալն է, մարդ մնալ՝ կյանքի այս դժվարին օրերում։

Դեռ փոքր տարիքից սովորեցրու սիրել կենդանիներին, բացատրիր, որ նրանք անպաշտպան են, որ նրանք բոլորից շատ ունեն սիրո ու ջերմության կարիք, և նրանք մեր ընկերներն են։ Սովորեցրու նրան, որ ընկնելուց հետո պիտի բարձրանալ։

Երբեք, երբեք ու երբեք պիտի չկոտրվել, չնկճվել, չհուսահատվել։ Դժվար օրեր բոլորն էլ տեսնում են, բայց միայն ուժեղներն են կարողանում հաղթանակած դուրս գալ, ու ժպտալ աշխարհին։ Սովորեցրու բավարարվե՜լ, հագենա՜լ, շնորհակալ լինել։

Սովորեցրու երջանկանալ մանրուքներով, և ասա նրան, որ մանրուքներով երբ երջանկանա, կյանքը նրան էլ ավելին է տալու՝ կրկնակին, գուցե եռակին։

Սովորեցրու նրան պարզապես ապրե՜լ։ Իրականում շատերը չգիտեն դրա խորհուրդը։ Պարզապես ապրել։ Ապրել լավատեսությունն ու հավատը գրկած։ Շնորհավոր մի ամսականդ տղես»։ Էդգար Իգիթյանը կիսել է տիկնոջ հրապարակումը՝ գրելով․ «Կյանքերս»։

Понравилась статья? Поделиться с друзьями: