Դժվար է վերադառնալ, երբ դու կաս, իսկ ընկերներդ՝ ոչ․ վիրավորված, բայց փրկված զինվորների հարցազրույցը

Գոհար Հայրապետյանի հյուրերն են Հայկ Աղաջանյանը և Արթուր Հովհաննիսյանը, ովքեր վիրավորվել էին առաջին օրերին կռվի։ Այդ սպառազինությանը՝ ՆԱՏՈ-ի, ռեգիոնում որևէ երկիր չէր դիմակայի, ասում է Գոհարը։

Խոսելով վտանգի պահի մասին, Հայկը նշում է, որ ծնողներն են աչքեր առաջ գալիս ու ուզում ես ապրես, որ իրենք այդ լուրը չստանան։ Արթուրը պատմում է, որ ընկերը իրենց փրկել է, թե իրեն թե վաշտին։ Անունը նրա Շահենն է, ով փրկել է իրենց։ Խոսելով մեծերի սերնդի սխալների մասին թե Արթուրը ու թե Հայկը ասում են, որ եթե ավագները էսպես չդաստիարակեին, էսպիսի հաջողություններ չէին լինի։

Արթուրը ասում է, որ ինքը զգում է իրոք ուժեղ է թիկունքը։ Հայկն ու Արթուրը ուզում են գիծ վերադառնան, բայց չգիտեն, երբ վերքերը թույլ կտան, բայց մինչ դա իրենք էստեղից օգտարար կլինեն ինչով կարողանան։

Արթուրը ցիտեց Վ․ Սարգսյանին ու հիշեց, որ ոչինչ չի փոխվել, նրանք նույն փախչողն են։

Понравилась статья? Поделиться с друзьями: