«Դժվարությամբ, բայց տապալեցինք նենգ հիվանդությանը․․․»․ Արմեն Մուրադյանը պատմել է Covid 19-ով հիվանդ երեխաների մասին և թվեր հայտնել

Համաճարակի դեմ պայքարն ավելի սաստկանում է։ Հայաստանում այսօր գրանցվել է 62 մահ։ Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում առաջինն է։ Թվերը սարսուռ են փոխացնում և պետք է սթափեցնող լինեն։

Արմեն Մուրադյանը բազմաթիվ անգամ խնդրանքով, կոչով, հորդորով արդեն հանդես է եկել և հանրությանը ուղղորդել պատվաստման։ Յուրաքանչյուր մարդու մահից հետո Մուրադյանը հուսալքություն ու խոր վիշտ է հայտնում։ Այս անգամ նա մի գրառմամբ է հանդես եկել, որտեղ փոքր-ինչ հույս ու մեղմություն է նկատվում։

Մուրադյանը գրել է․  «Դժվարությամբ, բայց տապալեցինք նենգ հիվանդությանը․․․ պայքարը շարունակում ենք։ Վերակենդանացման բաժնում  ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid19-ով հիվանդ երկու երեխաներից մեկն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք:

Մասնագետներն ավելի համառ գտնվեցին և հիվանդությունն այս դեպքում պարտվեց։ Պայքարը շարունակում ենք։ Տեղեկացնեմ՝ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ տասնվեց երեխա։

Փոքրիկներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, յոթ բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են և ութ երեխա գտնվում են կայուն վիճակում։ Տասնութ մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»։

Понравилась статья? Поделиться с друзьями: