Ավետ Բարսեղյանը համացանցում ակտիվ գործունեություն ունի, որտեղ ներկայացնում է հիմնականում աշխատանքային անցուդարձ։ Հայտնի է, որ նա զերծ է մնում անձնական բնույթի հրապարակումներից։
Նա հահազվադեպ է հանրայնացնում կնոջ կամ դստեր հետ համատեղ լուսանկարներ։ Իսկ դստեր դեմքն, առհասարակ, ցույց չի տալիս։ Մի առիթով նա ասել է, որ հարկ չի համարում ցույց տալ երեխային և դարձնել քննարկման առարկա, նախընտրում է երջանկությունը չկիսել։
Սակայն այս անգամ Ավետն իր անձնական օգտահաշվում անձնական հրապարակում է կատարել և հայտնել, որ ընտանիքում մեծ կորուստ ունի․ կյանքից հեռացել է կնոջ մայրը, իր զոքանչը։
Ավետը հանրայնացրել է զոքանչի լուսանկարը և կից կատարել գրառում, որտեղ մեծ ափսոսանք է հայտնել կորստի հետ կապված։
Նա մասնավորապես գրել է․ «Մեր սիրելի Սոնա տատիկ, բարի ճանապարհ, քեզ նման պայծառ և լուսավոր Երկնային աշխարհ»։ Այլ մանրամասներ՝ կապված կնոջ մայրիկի մահվան պատճառի և այլնի վերաբերյալ, Ավետը չի հայտնել։