«Դե հիմա նայեք Ռուսաստանից ինչ արտագաղթ ա, այն էլ այն պայմաններում, որ պատերազմը իրենց տարածքում չէ ու մութ ու ցուրտ էլ չի: Եթե․․․»

Շահեն Պետրոսյանը գրում է․ «Էն ո՞վքեր էին անընդհատ խոսում 90-ականների սարսափելի արտագաղթի մասին: Դե հիմա նայեք Ռուսաստանից ինչ արտագաղթ ա, այն էլ այն պայմաններում, որ պատերազմը իրենց տարածքում չէ ու մութ ու ցուրտ էլ չի: Եթե օրական 40-ից ավել չվերթ Ռուսաստանից լինի, միջինը 200 ուղեւոր, 1 ամսվա ընթացքում (ռուսական օդանավերին այդքան ժամանակ է տրված) 200 հազարից ավել մարդ կներգաղթի: Չնայած հնարավոր է մեծ մասը հետագայում Հայաստանն էլ լքի:

Շատերը ոգեւորվել են, թե տեսեք ինչ ներգաղթ է, սակայն հիասթափեցնեմ, ռուբլի կոչված թղթի կտորները այստեղ փոխանակվելու են եվրոյի ու դոլարի ու այստեղից արտահանվեն: Թե հայկական բանկերը այդ թղթի կտորները ինչ են անելու, միայն Աստված գիտի:

Իսկ արտարժույթի սրընթաց արժեւորումը ու այդ ֆոնին դրամի արժեզրկումը կբերի նոր ինֆլյացիայի, որը արդեն զգացնել է տալիս, թանկացումների տեսքով: Ես տնտեսագետ չեմ, արձանագրում եմ, այն ինչ տեսնում եմ, իսկ կառավարությունը ծրագիր ունի արդյո՞ք նման զարգացումների դեպքում:

Հ․Գ․ Երբ ներգաղթ տեղի ունեցավ մերձավոր արեւելքից, հետագայում մեծ մասը արտագաղթեց դեպի Եվրոպա, ԱՄՆ, Կանադա, քչերը մնացին Հայաստանում: Բայց այս դեպքում այդ ներգաղթյալները հետները ռուբլի չէին բերել, որ այստեղ փոխանակեին եւրոյի կամ դոլարի եւ այդ ժամանակ ռուբլին դեռ համեմատաբար կայուն էր»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!