Հայտնի դերասաններից Սամվել Դանիելյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Սամվելը բոլորում է երեսունինը տարին։ Նա ծնվել, կրթվել ու աշխատում է Երևանում։ Ունի դերասանի մասնագիտություն։ Դեռ վաղ տարիքից աշխատել է թատրոններում։
Սամվելը հայտնի է իր ինքնատիպ ու հաջողված դերակատարումներով։ Սամվելն արդեն տասնհինգ տարի է, ինչ ամուսնացած է իր մասնագիտական ոլորտի մեկ այլ հայտնի ու տաղանդավոր ներկայացուցչի՝ Սիրանուշ Լազյանի հետ։
Նրանք հարսանեկան արարողություն որպես այդպիսին չեն ունեցել, պարզապես միասին 2 օրով Ծաղկաձոր են գնացել, որն էլ եղել է նրանց մեղրամիսը։ Զույգն այսօր երկու չքնաղագեղ դուստր ունի։ Ավագը՝ Էլենը, տասնչորս տարեկան է։
Կրտսեր դուստրը՝ Մարիան, շուտով կբոլորի ինը տարին։ Ծնողների ամենից մեծ ձեռքբերումը զավակներն են։ Ամուսնու ծննդյան օրվա առիթով Սիրոնուշը տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը ու շնորհավորել Սամվելին։
Բավականին ուշագրավ և հումորային շնորհավորանք է մեկնաբանություններում թողել հայտնի դերասան Արթուր Կարապետյանը։
Նա գրել է․ «Սամվել ջան, շնորհավոր, իմ լավ բարեկամ, Արևներիցդ էլ անպակաս լինես ու միշտ երջանիկ։ Մազն էլ ինչա՞, կաճի էլի մի օր»։