Դերասան Նադիրյան Մուրադը հայ հանդիսատեսին հայտնի է հեռուստասերիալներից։ Ինչպես ինքն է խոստովանում, թատրոնում այդքան էլ չի հասցնում հանդես գալ, ինչ համար ափսոսում է։
Նրա կինը ևս թատերական ոլորտից է։ Աննա Խաչատրյանը ևս մասնագիտությամբ դերասան է։ Մուրադը Աննային Թատերական ինստիտուտում է տեսել մինչ զինծառայության մեկնելը։
Զինծառայությունից հետո նա դարձյալ հանդիպել է Աննային և փորձել գրավել նրա սիրտը։ Դա նրան հաջողվել է երկու տարիների ընթացքում։
Այսօր դերասան ամուսիններն արդեն երկու զավակներ ունեն՝ աղջիկ ու տղա՝ Գևորգ և Մանանա գեղեցիկ անուններով։ Ավագը Գևորգն է։
Մուրադ Նադիրյանը հեռուստադիտողի մեջ տպավորվել է որպես վատ կերպարների մարմնավորող դերասան։
Նա խոստովանում է, որ դրսում իրեն երբեմն նույնացնում են իր կերտած հերոսների հետ և վիրավորական խոսքեր ասում, ինին նա նորմալ է վերաբերվում։
Այս ամենով հանդերձ՝ Մուրադն իրեն հումորային ժանրում չի պատկերացնում, իսկ նրա ամենից խիստ քննադատը կինն է՝ Աննան։