<<Ինքը երդվյալ տղա է>>.Դերասան Հարություն Մովսիսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին.

2018 թվականին աշխարհը վանկարկում էր <<թավիշ>> բառը: Հայաստանում  նախադեպը չունեցող հեղափոխություն էր ծնունդ առել՝ ամենախաղաղ, ամենաթավշյա պայքարը գործող համակարգի դեմ:

Հիմա , երբ թերթում ենք այդ օրերին փողոցում, բակում, հրապարակում արված լուսանկարները՝ ականջներում մեր դեռ լսվում են հաղթական թմբուկի ձայները, հետո դրան ավանդական խորովածն է հաջորդում ու ազգը տոնում է իր վաստակած հաղթանակը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնվում ժողովրդի վերջին ունեցածը՝ հույսը: Հայ ժողովուրդն առ այսօր վախենում է, որ հանկարծ չկորցնի հույսը, ու հաճախ , երբ այս կամ այն բանի համար սրտնեղում է , տրտնջում, թավշյա օրերն են մտքին գալիս, նորից ուժ է առնում:

Այսօր , երբ երկու տարի է անցել այդ կարևոր իրադարձությունից, կարծիքներն իրարամերժ են. ոմանք հավատում են վարչապետին, ոմանք էլ՝ ոչ: Հայտնի և սիրված դերասան Հարություն Մոսվիսյանն իր հարցազրույցներից մեկում նշում է., որ ժողովուրդը, ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի:« Մեր ազգը երկար տանջվեց, հիմա շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան: Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա>>,-ասում է դերասանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: