Դերասան Արամ Մանուկյանը կնոջ գերեզմանից լուսանկար է հրապարկել ու գրառում արել

Դերասան Արամ Մանուկյանը կյանքի դժվարին շրջան է ապրում․ նա ուղիղ մեկ տարի առաջ կորցրեց իր կնոջը։ Դերասանի կինը՝ Լիանա Ղազարյանը, անժամանակ կյանքից հեռացավ։

Երիտասարդ կնոջ մահվան պատճառը ավտովթարն էր։ Մեքենան ժայռից գլորվել էր։ Եվ արդեն մեկ տարի է, ինչ Արամ Մանուկյանը տխուր ու դժվարին կյանք է ապրում։

Նրանք մեկ փոքրիկ երեխա ունեն։ Կնոջ մահվան մեկ տարվա տարելիցի օրվա կապակցությամբ դերասանն այցելել է կնոջ գերեզմանին, որտեղից էլ անչափ հուզիչ կադրեր է հանրայնացրել։ Հրապարկումն իսկապես հուզիչ է ստացվել։

Դերասանը կարճ հոլովակ է հանրայնացրել, որին էլ կից գրառել է՝ Իմ․․․․։ Օրվա հետ կապված հրապարակումներ են կատարել նաև դերասանի շատ ընկերներ։ Էթերի Ոսկանյանը Լիանա Ղազարյանի հետ արխիվային լուսանկար է հանրայնացրել և կից գրել․ «Մեկ տարի առանց քեզ, մեկ տարի կարոտով»։

Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: