Իրադարձությունները դեռևս հուսադրող չեն այնքանով,որ հակառակորդը նորից ընտրել է իրեն բնորոշ վայրի գործելաոճը։
Հայաստանում,երիտասարդների,ավագների,գրեթե բոլորի շրջանում խոսվում է կամավոր լինելու,մեկնելու ու սատարելու մասին։ Մենք գիտենք,որ հազար խնդիր ու հակասություն էլ լինի ներսում, նման մտահոգիչ պահերին,մեր ենթագիտակցական, գենային հպարտությունն ու կամքը արթնանում են ու վերջ, դառնում ենք միասին ու աներկբա։
Երեկ,Աղաս Մանուկյանը,ով դերասան է,գրառում է արել ու հայտարարել,որ պատրաստ է ամեն վայրկյանի մեկնել տղերքին օգնության։ Վիճակը լարված է ու մենք որպես հայ տղա,չպետք է օտար մնանք այս իրողությունից։ Աղասը ընտանիքի հայր է ու շատ լավ գիտի,որ իր օջախը միայն ինքը կարող է պաշտպանել։
Նրա նման հազարավոր տղերք,հայ տղերք,արդեն իսկ հայտարարել են,որ պատրաստ են։ Նիկոլ Փաշինյանի որդին,ով երկու օր առաջ էր եկել բանակից,նույնպես ասաց,որ շորերը պատրաստ են ու մեկ հրահանգ և ինքը սահմանին է։ Իհարկե,մենք հույս ունենք,որ նման բանի կարիք չի լինի և թշնամին,գիտակցելով իր կորուստները կանգ կառնի։