«Դերասանուհու էջը կփակեմ հայրենասեր ու հումանիստ կնոջ կերպարով»․Մարջան Ավետիսյանը գաղտնիք է բացել

Սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանը սոցհարթակում ոչ այնքան ակտիվ օգտատերերից է։ Նրա հանրայնացրած լուսանկարների մեծ մասում դերասանուհին ամուսնու հետ է; Նրանք անչափ երջանիկ տեսք ունեն։

Այս անգամ Մարջանը ներկայացրել է մի լուսանկար,որը ֆիլմից է։ Խոսքը «Իշխանություն» ֆիլմի մասին է, որի պրեմիերան սպասվում է առաջիկայում։ Լուսանկարի դերասանուհին ուշագրավ գրառում է կցել, որտեղ գաղտնիք է բացել։

Նա մասնավորապես գրել է․ «Գաղտնիք բացեմ,այս ֆիլմի հետ կապված. Ֆիլմի առաջարկը ստանալուց հետո որոշել էի, որ այն լինելու է իմ մասնակցությամբ վերջինը:Ուրախ էի, որ դերասանուհու էջը կփակեմ հայրենասեր ու հումանիստ կնոջ կերպարով:

20 տարի պահանջվեց ինձնից զգալու էն գերագույն մասնագիտական հաճույքը, որ տևում է րոպեներ, երբ չես խաղում` ապրում ես, չես ապրումակցում, չես փորձում նմանվել,դու բացակա ես . կերպարն է ապրեցնում քեզ իր կերպով… Դժվար է բառերով ասել, բայց մի բան հստակ գիտեմ իմ կյանքից դուրս մնացին այդ րոպեները. դրանք իր կյանքի րոպեներն էին, որոնք հիմա ես դժվարությամբ կնկարագրեմ:

Եթե որևէ դերասան իր կյանքում զգացել է այն ինչ նկարագրեցի, կամ զգում է ամեն կերպարի հետ, ապա դուք երջանիկ եք սիրելի կոլեգաներ… Կերպարը խաղալու, խոչընդոտների ու ինձ վրա կերպարի մոգական ազդեցության մասին ավելի մանրամասն կխոսեմ պրեմիերայից հետո…Իսկ թե կլինի վերջին ֆիլմը իմ մասնակցությամբ, դա էլ չգիտեմ։

 

Մհեր ջան, շնորհակալ եմ՝ հիացմունքի,գնահատականի,
հնարավորության ու որ ամենակարևորն է՝ համառությանդ համար: Ապրես, մատաղ ինիմ..»։

Понравилась статья? Поделиться с друзьями: