Դերասանուհի Սիլվի Բարկովան ծննդաբերությունից շաբաթներ անց դիմել է իր հետևորդներին․ նա օգնության կարիք ունի

Դերասանուհի Սիլվի Բարկովան ծննդաբերությունից շաբաթներ անց դիմել է իր հետևորդներին․ նա օգնության կարիք ունի և փորձել  է կարծիքներ լսել հետևորդներից։

Սոցիալական իր էջերում դերասնուհին գրել է․ «Կեսարյան հատումով ծննդաբերած մամաներ, ձեզ մի քանի հարց ունեմ ծննդաբերելուց քանի՞ ամիս հետո եք վերադարձել ձեր հին կառուցվածքին, փորը մինչև վերջ իջնո՞ւմ է, թե՞՝ ոչ, ծննդաբերելուց ինչքա՞ն ժամանակ հետո է կարելի կրել հետվիրահատական բանտաժ և արդյոք այն օգնում է․․․»։

Մեկնաբանություններում սիրելի դերասանուհուն փորձել են օգնել հազարավոր օգտատերեր․ կիսվել են իրենց փորձով և հայտնել, թե ինչպես վարվի և ինչպես հաղթահարի այս դժվարին փուլը, որն իսկապես հաղթահարելի է։

Հիշեցնենք, որ դերասանուհին մեկ ամիս առաջ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։

Նա որդի  է ունեցել։ Այժմ իր հնդիկ ամուսնու և երեխայի հետ գտնվում է Հայաստանում և վայելում է կյանքի այս գեղեցիկ ու երջանիկ շրջափուլերից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!