Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի ներկայիս զբաղվածության, 13 կգ նիհարելու և այլ մանրամասների մասին

Դերասանուհիներից Նաիրա Մովսիսյանը ժամանակին բավականին ակտիվ էր իր մասնագիտական ասպարեզում և հանդես էր գալիս տարբեր ֆիլմերում ու հեռուստատեսային նախագծերում։

Երբեմնի ակտիվ դերասանուհուն վերջին շրջանում դժվար է տեսնել հանրային տեսադաշտում։ Նա այլևս այնքան էլ ակտիվ չի հեռուստատեսային կամ ֆիլմային նախագծերի շրջանակներում։

Ինքը՝ արտիստուհին, իր չերևալու պատճառը նշում է հրավերների բացակայությունը։ Նա մի որոշ ժամանակ առաջ զբաղվել է բիզնեսով, որի պատճառով միառժամանակյա դադար է վերցրել, սակայն այժմ կցանկանար նորից հանդես գալ դերերով։

Նաիրան ներկայումս վարում է հանդիսություններ։ Հենց դա է պատճառը, որ դերասանուհին որոշել է կտրուկ քաշը գցել։ Նա այցելում է մարզումների։ Այս ընթացքում դերասանուհուն հաջողվել է տասներեք կիլագրամ քաշ գցել՝ 91 կիլոգրամից հասնելով 78 կլիոգրամի։

Նաիրա Մովսիսյանը, ինչպես հայտնի է, մեկ դստրիկի մայրիկ է։ Նա դեռ անձնական կյանքում էական նորություններ չունի, փոխարենն ակտիվ աշխատանքային գրաֆիկով է ծանրաբեռնում ինքն իրեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: