Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի շքեղ կերպարը․ ահա թե ինչու է նա այսպիսի շքեղ տեսք ստացել

Սիրված դերասանուհիներից Ծովինար Մարտիրոսյանը, ով վերջին շրջանում հիմնականում մտահոգ ու անհանգիստ հրապարակումներ է անում ներհայաստանյան ներկայիս զարգացումների առնչությամբ, նոր լուսանկարներ է հրապարակել։

Լուսանկարներում Ծովինարը շատ շքեղ տեսք ունի։ Նա ներկայանում է երեկոյան զգեստով և գեղեցիկ դիմահարդարմամբ։ Ինչպես պարզվում է՝ Ծովինարի շքեղ տեսքի «պատճառը» Քրիստինե Եղոյանի հարսանեկան արարողությունն է։

Ծովինարը Քրիստինեի գեղեցիկ հարսանեկան արարողության հայտնի հյուրերից է եղել։ Հարսանեկան արարողության ժամանակ էլ դերասանուհին լուսանկարվել է՝ լուսանկարները տեղադրելով իր սոցհարթակում։

Ծովինարը լուսանկարներում կամրավուն շրթներկ է օգտագործել, որը նրա իմիջին շատ է սազում։ Դերասանուհու հագուստը եղել է ամբողջովին սև գունային երանգավորման մեջ։ Նշենք, որ բացի Ծովինարը, Քրիստինեի հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև այլ դերասաններ ու երգիչներ։

Հարսանիքն անցել է անակնկալներով ու հաճելի պահերով։ Այն լի է եղել անսպասելի իրադարձություններով։ Արարողությունը կազմակերպվել է՝ հավատարիմ մնալով հայկական սովորույթներին ու ավանդույթներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: