Լուսինե Կիրակոսյանը, ով ՀՀ վաստակավոր արտիստուհի է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա առողջական խնդիրներ ուներ, որոնք ի վերջո հանգեցրել են հրատապ բուժման։
Դերասանուհին գտնվում է Էրեբունի հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է հիվանդանոցի խոսնակը, ով նշել է՝ Լուսինեն վերակենդանացման բաժանմունքում է և բժիշկների վերահսկողության տակ։
Նրա վիճակը ծանր է։ Լուսինե Կիրակոսյանի բուժման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է պետությունը։ Նշենք նաև, որ դերասանուհին վերջին շրջանում դժգոհում էր, որ մնացել է բոլորովին մենակ և թատրոնի աշխատավարձը նրան չէր բավականացնում։
Եվ դեռ թատրոնից էլ նրան ցանկանում էին ազատել տարիքի պատճառով։ Արտիստուհին հայտնում էր, որ իր խնդիրների առջև մնացել է բոլորովին մենակ, իսկ առողջական խնդիրներն էլ մյուս կողմից։ Առաջիկայում դերասանուհու առողջական վիճակի մասին բոլոր նորությունների մասին կտեղեկացնենք։
Իսկ ստորև բերվախ տեսանյութում կարող եք այս մասին դիտել մանրամասն։ Առողջություն ենք մաղթում վասատկավոր արտիստուհուն։