Արման Նավասարդյանը ու Վարշամ Գևորգյանը գնացել են սահման։ Ն․ Գրիգորյանը փոստեց այսօր գրառում, որտեղ նշեց, որ իրենց թատրոնից դերասանները արդեն իսկ այնտեղ են։
Անկախ մասնագիտացումից, բոլորն են էս պահին իրենց ամեն մի նույնիսկ փոքր բանով ուզում օգտավետ լինել հողին։ Թվում է արվեստագետները այդքան ներուժ գուցե չունենան, սակայն մեր գեներում են պայքարի ծիլերը, անկախ մասնագիտացումից։ Վարշամն էլ Արմանն էլ վերջերս խաղացել են ներկայացում, որտեղ հենց կռվի թեման էր։
Դոկ ներկայացման մեջ պատմվում էին իրենց ապրածները, քանզի բոլորը անցել էին դրա միջով փոքր ժամանակ, իսկ հիմա կանցնեն մեծ տարիքում ու կդառնան դրա մասը։ Էմոցիաների տեղատարափն է թափվում, երբ լսում ես, որ առանց վարանելու շտապում են հասնել կռվի, հասնել եղբայրներին ու տեր կանգնել, ոգեպնդել նրանց։
Վարշամին ու Արմանին մաղթում ենք վերադարձ՝ հաղթանակը դաջած։ Բոլոր մեր մեկնողներին ոգեպնդում ու հավատ։