Ֆրանսիայի գործող դեսպանը Հայաստանում շատ սիրված է իր նրբանկատ ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ։
Նա անտարբեր չի անցնում հայկական ոչ մի միջոցառման, իրադարձության և կարևորություն ունեցող իրավիճակի կողքով։ Լաքոթը մեծ սիրով է աշխարհին ներկայացնում Հայաստանն ու հայաստանյան բարքերը։
Նախօրրին հայկական միջավայրում ակտիվորեն նշվել է Վարդավառը, իսկ շատերը թեման քննարկման առարկա են դարձրել տարբեր պատճառներով։
Այս համատեքստում Ջ․ Լաքոթի հրապարակումն էականորեն առանձնանում էր։ Նա աշխարհին տեղեկացրել է, որ Հայաստանը նշում է Զատկի տասնչորսերորդ շաբաթը նշվող Վարդավառի մասին՝ միաժամանակ ֆրանսիացիներին զգուշացնելով, որ զգոն լինեն։
Նա խորհուրդ է տվել ակտիվորեն մասնակցել տոնին, ջրել և ջրվել, քանի որ դա է օրը լավ անցկացնելու միակ հնարավոր եղանակը։
Համացանցում առկա են Ձ․ Լաքոթի ջրոցի խաղալու բազմաթիվ կադրեր, որոնք պատմում են, թե ինչ անմիջականությամբ ու էնտուզիազմով է դեսպանը մասնակցել Վարդավառին։